Վերջին 4 դարի ընթացքում ամենամութ օրը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 21, 2010 14:23

Լուսնի լիակատար խավարումը` վերջինը այս տարում, սկսվել է երեքշաբթի Երևանի ժամանակով  9անց 29-ին:  Վերջին 400 տարիների ընթացքում  այս խավարումը համընկել է ձմեռային արևակայության օրվա հետ: Մասնագետները այս օրերը համարում են «ամենամութը»` վերջին 4 դարի ընթացքում: Այդ հազվագյուտ երևույթը կարող են տեսնել Արևմտյան և Հյուսիսային Եվրոպայի , Խաղաղ օվկիանոսի կղզիների, Չուկոտկայի և Կամչատկայի , Թայմիրի, Նոր Երկրի, Կոլյան թերակղզու հյուսիսային մասի և Իսլանդիայի, Գրենլանդիայի  բնակիչները : ՆԱՍԱ-ի տվյալներով` Երկրի ստվերը 72 րոպեների ընթացքում ամբողջովին ծածկել է Լուսինը Արեգակից: Լուսինը փոխել է իր գույնը, որը տատանվել է մոխրագույնից մինչև նարնջագույն  և դարձել է նույնիսկ  մուգ կարմիր: Հարավային Ամերիկայում, Արևմտյան Աֆրիկայում և Արևմտյան Եվրոպայում , Ռուսաստանի եվրոպական մասի հյուսիսում խավարման որոշ փուլեր տեսանելի են Լուսնի վերջալույսին, իսկ  Չինաստանում, Ճապոնիայում, Ավստրալիայում և Հարավարևելյան Ասիայում` ծագման ժամանակ: Հնդկաստանի, Ռուսաստանի եվրոպական մասի, Միջին Ասիայի և Արևմտյան Սիբիրի, Մերձավոր Արևելքի., Արևմտյան Չինաստանի և գրեթե ողջ Աֆրիկայի բնակիչները խավարումը այս անգամ չեն տեսել: Կամչատկայի բնակիչներին խանգարել է ամպամած եղանակը: Հաջորդ տարի Լուսնի լրիվ խավարում տեղի կունենա հունիսի 15-ին և դեկտեմբերի 10-ին:Գիտնականների կարծիքով` վերջին անգամ Լուսնի խավարումը,համընկել է ձմեռային արևակայության հետ, երբ երկրի հյուսիսային կիսագնդում նշվել է ամենակարճ ցերեկը և ամենաերկար գիշերը`1638 թվականին: Ի տարբերություն Արևի խավարումների` Լուսնի խավարումը դիտելն անվտանգ է:

Դիտվել է 1429 անգամ:
Print Friendly

Leave a Reply