Մեդվեդևի Հնդկաստան այցի գլխավոր ինտրիգը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | December 21, 2010 12:40
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը ժամանել է Հնդկաստան:ԻՏԱՌ_ՏԱՍՍ-ի տեղեկատվությամբ` նա կժամանի Նյու Դելի, Ագրե, Մումբայ, աշխարհի հրաշքներից մեկը` Թաջ Մահալ և «Բոլիվուդ» կինոֆաբրիկա: Նախագահի օգնական Սերգեյ Պրիխոդկոյի իրազեկմամբ`Ռուսաստանը մտադիր է իր դիրքերը ամրակայել Հնդկաստանի ատոմային էներգիայի շուկայում, պատրաստ է դիտարկել այդ երկրի նավթային կորպորացիաների հետ նոր նախագծերը: Պրիխոդկոյի խոսքով` Հնդկաստանը մասնավորապես հետաքրքրություն է ցուցաբերում միջուկային մատակարարների խմբի մեջ մտնելու համար, ինչը համագործակցության նոր հեռանկար է բացում Մոսկվայի և Դելիի համար ատոմային էներգետիկայի ոլորտում: Այցի օրակարգում ներառված է համագործակցությունը նավթագազային ոլորտում.շարունակվում է«Սախալին-1» հավթագազային հանքավայրի իրացումը` հնդկական նավթագազային կորպորացիայի մասնակցությամբ: Բացի այդ`կդիտարկվի համագործակցության հնարավորությունը Թուրքմենստան- Աֆղանստան- Պակիստան- Հնդկաստան գազամուղի շինարարության ոլորտում: Մեդվեդևի Հնդկաստան այցի գլխավոր ինտրիգը ատոմային հարցն է, այսինքն` Կուդանկուլամում ԱԷԿ-ի 2 էներգաբլոկների շինարարության համաձայնագրի ճակատագիրը: Ռուսաստանը միակ երկիրն է, որը ատոմակայան է կառուցում Հնդկաստանում: Եվ եթե փաստաթղթերը ստորագրվեն, ապա ռուսական ձեռնարկությունները կծանրաբեռնվեն բազմաթիվ տարիներ: Հնդկաստանը զրկված է նավթի, գազի, էներգետիկ այլ պաշարներից: Ատոմային էներգետիկայի զարգացումը այս երկրում այլընտրանք չունի: Հնդկաստանի օրենսդրության համաձայն` ատոմային էլեկտրակայան կառուցողը նյութական պատասխանատվություն է կրում բոլոր հնարավոր միջադեպերի համար, որոնք կարող են այս հաստատություններում տեղի ունենալ: Այսպես, ԱՄՆ-ն հավելյալ պարտավորություններ չի կամենում իր վրա վերցնել: Ֆրանսիան ավելի ճկուն դիրքեր է զբաղեցրել. Նոր օրենքը չի կարող խոչընդոտել Հնդկաստանի հետ գործարքների կնքմանը, սակայն Փարիզը կամենում է լրացուցիչ բացատրություններ ստանալ Հնդկաստանից, թե ինչպես օրենքը կգործի և պատասխանատվության մասշտաբը ինչ չափեր կունենա:
Հնդկաստանը մտադիր է նաև Կամազ տիպի բեռնատարների համատեղ արտադրություն սկսել :






Facebook
Tweet This
Email This Post
