Եվրապատգամավորը հայտնվել է Ադրբեջանի «սեւ ցուցակում» Լեռնային Ղարաբաղ այցելելու համար

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | December 21, 2010 12:37

«Լինելով Եվրախորհրդարանում Հայաստանի հարցով զեկուցողը, ես պարզապես պարտավոր էի այցելել Լեռնային Ղարաբաղ՝ օբյեկտիվ զեկույց պատրաստելու համար»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Եվրախորհրդարանի բարեփոխականների եւ պահպանողականների խմբի ներկայացուցիչ Տոմա Պորեբան՝ ամփոփելով Լեռնային Ղարաբաղ կատարած այցի արդյունքները:

Չնայած, որ ԼՂՀ կատարած երկօրյա այցի ընթացքում նա հանդիպել է հանրապետության ղեկավարության հետ, այդուհանդերձ, ինչպես խոստովանել է եվրապատգամավորը, իր հիմնական խնդիրն է եղել շփվել ղարաբաղցի ժողովրդի հետ:

Պորեբան նշել է, թե այցից ստացած իր տպավորությունները մտադիր է կիսել եվրոպացի գործընկերների հետ: Նա նշել է նաեւ, որ ղարաբաղյան խնդիրը պետք է լուծվի ԵԱՀԿ Միսնկի խմբի շրջանակներում՝ Մադրիդյան սկզբունքների հիման վրա:

Պատգամավորը նաեւ հաղորդել է, որ Հայաստան եւՏոմա Պորեբանկատարած այցերից հետո մտադիր է այցելել նաեւ Ադրբեջան եւ Վրաստան: «Չնայած նրան, որ ես Հայաստանի հարցով զեկուցողն եմ, այդ երեք երկրները կապված են իրար հետ»,- նկատել է պատգամավորը: Ի դեպ, ԼՂՀ այցից հետո Պորեբան հայտնվել է Ադրբեջանի «սեւ ցուցակում»:

Հարցին, թե ինչպե՞ս է գնալու Ադրբեջան նման պայմաններում, պատգամավորը պատասխանել է. «Իմ պարտականությունն է հանդիպել բոլոր կողմերի հետ, լսել իրենց դիրքորոշումները Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ: Օբյեկտիվ զեկույց մշակելու համար ես ոչ մի բանի առջեւ կանգ չեմ առնի»:

Դիտվել է 1195 անգամ:
Print Friendly

Leave a Reply