Թբիլիսի է ժամանել Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 29, 2009 12:50

peter-semneby1Այսօր առավոտյան Թբիլիսի է ժամանել Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին: Թբիլիսիի օդանավակայանում Սեմնեբին լրագրողներին ասել է, որ իր բացակայության ընթացքում քննարկման անհրաժեշտ հարցեր են առաջացել. «Դրանք և Վրաստանի ներքաղաքական կյանքի հարցերն են, և Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերը, հակամարտությունների տարածաշրջանների շուրջ իրադրությունը, Եվրամիության դիտորդների մանդատի երկարաձգումը, ԱՄՆ-ի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի այցը, սակայն կոնկրետ արդյունքների մասին ես կկարողանամ խոսել միայն այստեղ անցկացվելիք հանդիպումներից հետո»,- հայտարարել է նա և  չի բացառել, որ այս այցի ընթացքում կայցելի Ցխինվալ և Սուխում` հանդիպելու այդ տարածաշրջանների ղեկավարների հետ:

Արմենպրեսը գրում է, որ այցի ընթացքում Սեմնեբին կհանդիպի Վրաստանի ղեկավարության, ինչպես նաև խորհրդարանական ու արտախորհրդարանական ընդդիմության, ոչ կառավարական հատվածի ներկայացուցիչների հետ:

Դիտվել է 1009 անգամ:
Print Friendly

Leave a Reply