Արցախի փողոցում` բենզալցակայանի տարածքում հրդեհ է բռնկվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 21, 2010 12:25

Դեկտեմբերի 20-ին`ժամը 09.25-ին,  ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արցախի փողոցի թիվ 32/3 հասցեում` բենզալցակայանի տարածքում: “Հրդեհ 1 բիս” կանչով դեպքի վայր են մեկնել երկուական մարտական հաշվարկ, փրկարական ուժերի վարչության աշխատակիցները և  հրդեհաշիջման շտաբը:  Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.41-ին, մարվել`09.57-ին:  Ռ.Աբրահամյանին պատկանող բենզալիցքավորման կրպակում այրվել են 50 լիտրանոց դիզվառելիքի և յուղի տարաներ:  Հրդեհի հետևանքով ձեռքի թեթև այրվածքներ է ստացել բենզալիցքավորման կրպակի աշխատակից Սամվել Աբրահամյանը:

Նույն օրը`ժամը 12.58-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Պուշկինի լեռնանցք-Ստեփանավան ավտոճանապարհի 1-ին կմ-ի հարակից տարածքում:  Դեպքի վայր են մեկնել “Հայանտառ” ՊՈԱԿ-ի Ստեփանավանի մասնաճյուղի  աշխատակիցները:  Հրդեհը մարվել է ժամը  15.01-ին:  Այրվել է 300 քմ մակերեսով խոտածածկ տարածք:

Նույն օրը`ժամը 19.28-ին,  ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Ե.Թադևոսյան նրբանցքի թիվ 7 շենքի հարակից տարածքում:  Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:  Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.06-ին, մարվել`21.15-ին:  Այրվել է Ս.Կարապետյանին պատկանող ինքնաշեն կրպակում և կրպակին կից կուտակված հնամաշ կենցաղային տեխնիկա, մալուխներ.:

Դիտվել է 1211 անգամ:
Print Friendly

Leave a Reply