Ուկրաինայի նախագահի որդին մտադիր է ձեռք բերել Համաուկրաինական բանկի բաժնետոմսերի 100 տոկոսը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | December 21, 2010 11:44
Ուկրաինայի նախագահի որդին` Ալեքսանդր Յանուկովիչը, ով մինչ վերջերս Համաուկրաինական զարգացման բանկի բաժնետոմսերի 90 տոկոս հսկողն էր, մտադիր է դառանալ այս բանկի 100 տոկոս բաժնետոմսերի տերը: 2010 թվականի դեկտեմբերի 16-ին Ուկրաինայի Հակամենաշնորհային կոմիտեն թույլատրել է գնել բանկի 50 տոկոս բաժնետոմսերը: Բաժնետոմսերի գնումները նախատեսված են 2011 թվականի հունվար- փետրվարին: Յանուկովիչը մտադիր է ձեռք բերել ողջը`110 միլիարդ բաժնետոմսերը, որոնց սկզբնական արժեքը110 միլիոն գրիվին է: Ազգային այս բանկը գրանցվել է 2009 թվականի ապրիլին: 2010 թվականի հոկտեմբերի 1-ից ֆինանսական հաստատության միակ բաժնետերը Донснабтара”,-ն է, որի հիմնական սեփականատերը Ալեքսանդր Յանուկովիչն է: Ընդհանուր ակտիվների քանակով` համաուկրաինական զարգացման բանկը զբաղեցնում է 138 –րդ տեղը 176 գործող բանկերի շարքում: Իսկ Դոնեցկի քաղաքային խորհուրդը հոկտեմբերի 22-ին որոշում է ընդունել հողամասերի գների հաստատման մասին, որոնք հատկացված են Յանուկովիչի որդիներին: Փաստաթղթում մատնանշված է, որ Դոնեցկի Բուդյոնովյան շրջանում Ալեքսանդր Յանուկովիչին հատկացված է 7373 քառակուսի մետր հողատարածք, որի արժեքը 1,80 միլիոն գրիվեն է:Իսկ Վիկտոր Յանուկովիչ Կրտսերին հատկացված է այդ հողոկտորի հարևանությամբ` Ռայնիս փողոցի վրա գտնվող`1610 քառակուսի մետր հողոտարածք, որը կգնեն 244 հազար 375,42 գրիվենով: Յանուկովիչ եղբայրները պարտավորվել են իրենց հաշվին ձևակերպել հողատարածքի առք ու վաճառքի նոտարարական համաձայնագրերը: Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախորդ նախագահ Վիկտոր Յուշչենկոյի օրոք ուկրաինական ԶԼՄ-ների ուշադրության առարկան նրա`առաջին ամուսնությունից որդի Անդրեյն էր, ում անունով ձևակերպվել են նարնջագույն հեղափոխության բրենդների հեղինակային իրավունքները:Դրանց եկամուտը կազմում է 100 միլիոն դոլար






Facebook
Tweet This
Email This Post
