Տաքսու վարորդը ներկայացել է մեղայականով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 21, 2010 11:28

Ոստիկանության Հրազդանի բաժնում  երեկ հաղորդում է ստացվել, որ տաքսի ծառայություններից մեկի վարորդ, 1954 թ. ծնված Նորիկ Ա.-ն ժամը 08.30-ի սահմաններում վարելով իրեն ամրակցված «Դեու-Նեքսիա» մակնիշի ավտոմեքենան` Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում վրաերթի է ենթարկել 1961 թ. ծնված Ժորա Մ.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաղորդում են, որ Նորիկ Ա.-ն մեղայականով ներկայացել է բաժին,  կատարվում է նախաքննության:

Դիտվել է 1092 անգամ:
Print Friendly

Leave a Reply