Խոակին Բոգոսյանը կվերադառնա

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | December 21, 2010 11:31

Ուրուգվայի քաղաքացիություն ունեցող Խոակին Բոգոսյանը, ամենայն հավանականությամբ, ավստրիական «Զալցբուրգ» ֆուտբոլային ակումբից հունվարին կվերադառնա արգենտինական «Նյուելզ օլդ Բոյզ», որտեղից էլ ամռանը տեղափոխվել էր եվրոպական թիմ: Արգենտինական ակումբի նախագահ Գիլերմո Լիորենտեն հայտարարել է, որ իրենք մտադիր են հարձակվողին ետ վերադարձնել Արգենտինա: Ի դեպ, առանց հայ ֆուտբոլիստի «Նյուելզ օլդ Բոյզը» ազգային առաջնությունում զբաղեցրել է 9-րդ տեղը, որն այդ թիմի համար ցածր արդյունք է համարվում:

Դիտվել է 966 անգամ:
Print Friendly

Leave a Reply