Տաքսու 49-ամյա ուղևորը մահացել է, վարորդը և մյուս ուղևորը հիվանդանոցում են
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | December 21, 2010 10:17
Դեկտեմբերի 19-ին, ժամը 00.15-ին, 1980 թ. ծնված Վահրամ Ս.-ի վարած «Տոյոտա-Պրադո» մակնիշի ավտոմեքենան Երևան քաղաքի Սարալանջի նորակառույց ճանապարհին բախվել է «ԳԱԶ-3110» մակնիշի տաքսի ավտոմեքենային: Բախման հետևանքով «ԳԱԶ-3110»-ը դուրս գալով երթևեկելի մասից` բախվել է էլեկտրական սյանը:
Պատահարի հետևանքով տաքսու ուղևոր, 1961 թ. ծնված Վլադիմիր Մամյանը տեղում մահացել է, իսկ տաքսու մյուս ուղևորն ու վարորդը վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Այս մասին հաղորդում է ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունը:






Facebook
Tweet This
Email This Post
