Միայն գողերը չեն, որ գործում են գիշերով. սկսվել է «Լեզվի մասին» օրենքի երկրորդ ընթերցումը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | December 20, 2010 22:07

Այսօր օրվա վերջում խորհրդարանը սկսեց վերջապես քննարկել «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի երկրորդ ընթերցումը: Հանրակրթության մասին օրենքում նախատեսվում է փոփոխություն և այնտեղ ներմուծել այլընտրանքային` փորձարարական, միջազգային, հեղինակայնին, կրթական ծրագրերի հասկացությունները:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հայտարարել է, որ օրինագիծը բացարձակապես քաղաքականացված չէ, արտաքին և ոչ էլ այլ տեսակի քաղաքական պատվերներ չկան:
Ի դեպ, օրինագծի քննարկումն անցել է բավականին բուռն մթնոլորտում, «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները տեղից պարբերաբար ընդհատել են Ա. Աշոտյանի ելույթը, ինչին ի պատասխան` նա նկատել է, որ իր որոշ գործընկերների մոտ ոչ միայն տարրական կրթության բացակայություն կա, այլ նաև` տարրական դաստիարակության:
«Սա «Լեզվի մասին» օրենքի քննարկում էլ չէր իրականացված, որի ականատեսը մենք եղանք: Սա «Լեզվի մասին» օրենքի շուրջ քննարկումներ էին, որտեղ կային հստակ շահեր, շահարկումներ, պատվիրատուներ, կատարողներ, դերակատարներ, խամաճիկներ, և ցավոք սրտի, այս ամենը թույլ չտվեց, որպեսզի մենք ձեզ հետ միասին կենտրոնանայինք և իրականում շատ ավելի շատ ժամանակ հատկացնեինք բովանդակային քննարկումներին»,- հայտարարել է Ա. Աշոտյանը՝ ընդգծելով, որ պետք է վերջակետ պետք է դրվի բոլոր տեսակի շահարկումներին, դպրոցները կբացվեն և կաշխատեն:
Նախագծի քննարկումները կշարունակվեն վաղը:

1in.am

Դիտվել է 1472 անգամ:
Print Friendly

Leave a Reply