Այլազգի լրագրողների ճանաչողական այց Հայաստան

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 28, 2009 17:01

ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունը մայիսի 29-ին կկազմակերպի արտերկրի լրատվամիջոցների ներկայացուցիչների 5-օրյա ճանաչողական այց Հայաստան: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել է էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության եւ տարածքային տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանը, եվրոպական մի շարք երկրների, այդ թվում` Իտալիայի եւ Ֆրանսիայի 9 լրագրողներ այցի ընթացքում հնարավորություն կունենան ծանոթանալ Հայաստանի զբոսաշրջային վայրերին, հանդիպել ոլորտի պատասխանատուներին:

Ըստ Ապրեսյանի` այցի ընթացքում այդ վայրերի մասին նրանք նաեւ կպատրաստեն նյութեր, որոնք կցուցադրվեն մի շարք հեղինակավոր հեռուստաալիքներով: «Դա արտերկրում Հայաստանի զբոսաշրջային վայրերը գովազդելու յուրօրինակ տարբերակ է»- ասել է Ապրեսյանը:

Դիտվել է 1241 անգամ:
Print Friendly

Leave a Reply