Վանաձորում կաշառք վերցնելու համար դասախոսների դեմ քրեական գործ է հարուցվել

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | July 28, 2009 19:17

kasharq1Ուսանողներից կաշառք վերցնելու մեղադրանքով Լոռու մարզի դատախազը քրեական գործ է հարուցել Պետական ճարտարագիտական համալսարանի Վանաձորի մասանճյուղի 4 դասախոսների դեմ:

Համալսարանի Էլեկտրամատակարարում ամբիոնի վարիչ Է. Մխիթարյանը և նույն ամբիոնի դասախոս Հ. Արաբյանը 2008-2009 ուսումնական տարվա 1-ին կիսամյակում «Էլեկտրոնային հաշվիչ մեքենաների սխեմատեխնիկա» առարկայից կուրսային աշխատանքները դրական գնահատելու համար «Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում» բաժնի 3-րդ կուրսի 8 ուսանողներից 20 հազարական դրամ` ընդհանուր 160 հազար դրամ, կաշառք են ստացել:

Բացի այդ,  2009թ. հունիսի 8-ին Է. Մխիթարյանը դասախոս Մ. Յախշիբեկյանի հետ 2-րդ կիսամյակի «Էլեկտրոնային հաշվիչ մեքենաների կազմակերպում» առարկայից կուրսային աշխատանքը գերազանց գնահատելու համար Ա. Վարդանյանից պահանջել և ստացել է 10 000 դրամ, ևս 20 հազար դրամ` ուսանող Վ. Ավետյանից:

Նույն ժամանակահատվածում Է. Մխիթարյանը, դասախոս Ժ. Կարայանի հետ համաձայնության գալով, կուրսային աշխատանքը դրական գնահատելու և նախորդ կիսամյակում «Միկրոսխեմատիկա» առարկայից դրական գնահատական նշանակելու համար ուսանող Հ. Քոչարյանից պահանջել և ստացել են 35 000 դրամ կաշառք:

Դիտվել է 1975 անգամ:
Print Friendly

Leave a Reply