Տեղի բնակիչների հրահրում են հրդեհները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 20, 2010 17:57

«Դիլիջան» ազգային պարկի տարածքում հազիվ է հաջողվում կանգնեցնել տեղի բնակիչների կողմից հրահրված հրդեհները: Ինչպես «ԷկոԼուր»-ին հայտնեց Դիլիջանի Օրհուս կենտրոնի համակարգող Արարատ Ալիխանյանը, երկու օր անց հրշեջ խմբերի եւ Ազգային պարկի ուժերով հաջողվեց թույլ չտալ, որպեսզի հրդեհը խոտհարքերից անցնի անտառին: «Բնակիչները հրդեհում են խոտը` մտածելով, որ բերքը հաջորդ տարի ավելի լավը կլինի: Իսկ մեզ մոտ հիմա շատ չոր եղանակ է, եւ այրվել է 30-40 հա տարածք:  Լավ է, որ հաջողվեց կրակը կանգնեցնել, քանի որ մեքենանեերի համար այդ վայրերը դժվարանցանելի են»,- ասաց Ալիխանյանը:

Դիտվել է 1461 անգամ:
Print Friendly

Leave a Reply