Սարկոզին «ասֆալտային նամազների» դեմ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | December 20, 2010 17:01
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին մտադիր է իր ամանորյա ուղերձում անընդունելի համարել փողոցներում զանգվածային նամազները: Նա պատրաստվում է նախազգուշացնել մահմեդական քաղաքացիներին, որ «ասֆալտային» նամազները վիժեցնում են երկրի աշխարհիկ ավանդույթները, որտեղ կրոնը տարանջատված է պետությունից:
Անկասկած, հարցի առնչությամբ նախագահին կքննադատեն ծայրահեղ աջերը: Վերջերս նույն թեմայով հանդես է եկել Ազգային ճակատի ղեկավարի դուստրը` Մարին Լե Պենը` սոցիալական այս հիմնախնդիրը համեմատելով Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ֆրանսիայի օկուպացիայի հետ: Նա անմիջապես ենթարկվել է քննադատությունների տարափին և մեղադրվել է պոպուլիստական ռասիզմի հարցում:Իհարկե, Սարկոզին համակարծիք էէ Լե Պենին, որ փողոցները դարձել են մզկիթների շարունակություն: Ուշագրավ է, որ աղոթքների ժամանակ անանցանելի են դառնում Փարիզի փողոցները և երթևեկությունը դադարեցվում է: Ըստ որում` տեղի իշխանությունները խուսանավում են միջամտել իրավիճակին`թեպետ քաղաքացիների բողոքներին: Նրանք վախենում են անկարգություններ սադրել: Ֆրանսիացիները բուռն կերպով արձագանքել են Մարին Լե Պենին`«ասֆալտային նամազները» անթույլատրելի համարելով:






Facebook
Tweet This
Email This Post
