Զվարթնոցն` աշխարհի 100 մեծագույն տաճարների կողքին

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | December 20, 2010 16:32

Հրատարակվել է «Աշխարհի 100 մեծագույն տաճարները» գիրքը, որն իր արժանի տեղն է գտել Սանկտ Պետերբուրգում գտնվող Ռուսաստանի Ազգայի գրադարանում:

Գրքում հեղինակները եգիպտացիների Ամոն աստծո, Հունաստանի Պարֆենոն, Երուսաղեմի Օմար Խալիֆի տաճարների, Ստամբուլի Սուլեյմանիե մզկիթի, Հռոմի սուրբ Պետրոս, Սանկտ Պետերբուրգի Իսահակովյան, Մոսկվայի Հիսուս Քրիստոս փրկչի տաճարի եւ մյուս հայտնի եկեղեցական կոթողների շարքում առանձին տեղ են հատկացրել վաղ միջնադարում Հայաստանում կառուցված, ճարտարապետական արվեստի գլուխգործոց համարվող Զվարթնոց տաճարին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Սանկտ Պետերբուրգից, թերթելով ստվարածավալ գիրքը` ընթերցողը որոշակի պատկերացում է կազմում աշխարհի մեծագույն տաճարների մասին, որոնք իրենց վրա են կրում մարդկության հոգեւոր փնտրտունքների եւ կրոնի հազարամյա պատմության դրոշմը: Մարդիկ, աղոթելով եւ զոհեր մատուցելով իրենց աստվածներին, նրանց համար կառուցել են մեկը մյուսին գերազանցող վեհանիստ եկեղեցական կոթողներ, որոնք այսօր պատվավոր տեղ են զբաղեցնում համաշխարհային արվեստի գանձարանում:

Դիտվել է 1566 անգամ:
Print Friendly

Leave a Reply