«Ա1+»-ը դատի է տալիս ՀՌԱՀ-ին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 20, 2010 16:23

«Ա1+»-ի սեփականատեր «Մելտեքս» ընկերության նախագահ  Մեսրոպ Մովսեսյանը պատրաստվում է դատի տալ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովին՝ իրեն կեղծարար անվանելու համար: Այս մասին նա հայտարարեց դեկտեմբերի 20-ին տեղի ունեցած ասուլիսում, որը հրավիրվել էր ի պատասխան ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանի հայտարարության, թե «Ա1+»-ի փաթեթում կեղծ փաստաթղթեր են եղել ֆինանսական օժանդակություն խոստացած ընկերությունների կողմից: Նա «շոու» որակեց ՀՌԱՀ-ի կողմից հայտարարված՝ օրեր առաջ տեղի ունեցած մրցույթը, որտեղ  «Ա1+»-ը «0»-ների արժանացավ՝ տեխնիկական վերազինման նպատակով ցուցաբերվելիք ֆինանսական աջակցությունը հավաստող կեղծ փաստաթղթեր ներկայացնելու համար:

Խոսքը մրցութային փաթեթում առկա մասնավորապես բրիտանական «HOBBINGTON MANEGMENT LIMITED» եւ Բելիզի «ROGESTON LOGISTICS LTD» ընկերությունների մասի է, որոնք «ՄԵԼՏԵՔՍ» ՍՊ ընկերությանը խոստացել են տեխնիկական վերազինման համար ֆինանսական միջոցներ հատկացնել, սակայն, ըստ ՀՌԱՀ-ի տվյալների, այդ մասին հ/ը-ի ներկայացրած փաստաթղթերը կեղծ են:

Նկատենք, որ HOBBINGTON MANEGMENT LIMITED-ը խոստացել էր 65 հազար, իսկ ROGESTON LOGISTICS LTD-ը 55 հազար դոլարի աջակցություն, այնինչ մրցութային փաթեթում «Ա1+»-ի ներկայացրած ֆինանսական ներդրումների ծրագիրը կազմում է ավելի քան 694 հազար դոլար, ինչը նշանակում է, որ անգամ առանց այդ երկու ընկերությունների աջակցության «Ա1+»-ի ներդրումային ծրագիրը 570 հազար դոլար է:

«Ինձ հուզում է այն փաստը, որ ՀՌԱՀ-ում միանգամից սխալը գտել են այն ընկերություններ հետ կապված, որոնք վերջին օրերին իրենց բարի կամքն են առաջարկել ինձ: Ես, երեւի մոլորված, օգտվել եմ նրանց առաջարկից: Դա անպատասխան չի մնալու, երկու կողմն էլ (թե ՀՌԱՀ-ը, թե առակցություն խոստացած նշված երկու ընկերությունները) պատասխանատվության ենթակա են»,-նշեց Մովսեսյանը: Ի դեպ, վերջինս նշեց, որ երբ ֆինանսական աջակցության առաջարկ է ստացել այդ կազմակերպություններից, չի մերժել, վստահելով վերջիններիս:

Նշենք, որ «Մելտեքս»-ը դիմել է ՀՌԱՀ-ին՝ իրեն տրամադրել հիշյալ ընկերություններին՝ «Ա1+»-ին ֆինանսավորման խնդրի հետ կապված հարցման, գրագրության պատճեները

Դիտվել է 1421 անգամ:
Print Friendly

Leave a Reply