Նիգերիայում ահաբեկչություն է իրականացվել նավթամուղում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 20, 2010 16:20

Նիգերիայում երկուշաբթի ահաբեկչություն է իրականացվել ամերիկյան «Շևրոն» ընկերությունում, որտեղ նավթի արդյունահանումը դադարեցվել է:Հարձակումը տեղի է ունեցել Դելտա նահանգում: Փորձագետները կարծիք են հայտնել, որ ահաբեկչությանը մասնակից  է տեղի ապստամբ խմբավորումներից մեկը, որը ղեկավարում է Ջոն Տոգոն: Անկայուն իրավիճակների և ահաբեկչությունների պատճառով նավթի արդյունահանումը այս երկրում կրճատվել է մեկ քառորդով և հասել  օրական 2 միլիոն բարել ցուցանիշի: Այս կերպ` Նիգերիան Աֆրիկայում իր առաջնությունը զիջել է Անգոլային:

Դիտվել է 1053 անգամ:
Print Friendly

Leave a Reply