Այրվել են խոտածածկ տարածքներ և անասնակեր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 20, 2010 16:09

Դեկտեմբերի  17-ին`ժամը 17.01-ին,  ահա­զանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզում` Կապան-Արծվանիկ ավտոճանապարհի 18-րդ կմ-ի հա­­րակից տարածքում: Դեպքի վայր է մեկնել  մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.40-ին, մարվել`18.10-ին: Այրվել է 1500 քմ մակերեսով խոտածածկ տարածք:

Նույն օրը`ժամը 18.39-ին, ահազանգ է ստացվել,որ հրդեհ է բռնկվել Գեղարքունքի  մարզի Մեծ Մասրիկ գյուղում: Դեպքի վայր է մեկնել  մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.00-ին, մարվել`22.35-ին: Մ.Վարդանյանին պատկանող տան բակում այրվել է կուտակված 550 հակ անասնակեր:

Նույն օրը`ժամը 19.55-ին, ահա­զանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կապան քաղաքի Շինարարների փո­ղո­ցի թիվ 12 շենքի հարակից տարածքում:  Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.02-ին, մարվել`22:20-ին: Այրվել են Գ.Ոսկանյանին պատկանող գոմն ու խորդանոցը` 80 քմ մակերեսով, ծխախեղդ է եղել 1 կով և 1 հորթ:

Դեկտեմբերի 18-ին`ժամը 11.43-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Արարատ գյուղում: Դեպքի վայր է մեկնել  մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.05-ին, մարվել`12.35-ին: Այրվել է Ա. Սիմոնյանին պատկանող անասնագոմի տանիքը` 12 քմ մակերեսով և այնտեղ պահեստավորված1 տ անասնակեր: Նույն օրը`ժամը 14.55-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցի թիվ 14 տան հարակից տարածքում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.55-ին, մարվել`15.10-ին: Այրվել է  400 քմ մակերեսով խոտածածկ տարածք:

Նույն օրը`ժամը 14.57-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Արագածավան գյուղում: Դեպքի վայր է մեկնել  մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.32-ին, մարվել`15.55-ին: Այրվել է Լ. Սիմոնյանին պատկանող տան բակում պահեստավորված 60 հակ անասնակեր: Նույն օրը`ժամը 15.32-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վանաձոր քաղաքի հյուսիս-արևելյան մերձակայքում: Հրշեջ-փրկրարարների և ”Հայանտառ” ՊՈԱԿ-ի Վանաձորի մասնաճյուղի  աշխատա­կիցների ջանքերով ժամը 18.00-ին հրդեհը մարվել է: Այրվել են 1000 քմ մակերեսով խոտածածկ տարածք և կոճղեր:

Դեկտեմբերի 19-ին`ժամը 15.32-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Շահումյան գյուղի հարակից սարալանջին: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.20-ին, մարվել`16.42-ին: Այրվել է 1 հա  խոտածածկ տարածք:

Նույն օրը`ժամը,19.57-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Արարատ գյուղում: Դեպքի վայր է մեկնել  մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.30-ին, մարվել`21.55-ին: Ռ.Միրոյանի տան բակում  այրվել է 150 հակ կուտակած անասնակեր:

Դիտվել է 1030 անգամ:
Print Friendly

Leave a Reply