WikiLeaks. Ալ Ղաիդան կարող է ռադիոակտիվ նյութեր ձեռք բերել Յեմենում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 20, 2010 16:03

Ալ Ղաիդայի գրոհայինները կարող են ռադիոակտիվ նյութեր  հեշտությամբ  ձեռք բերել  Յեմենում, քանի որ դրանք այս երկրում վատ են պաշտպանվում: .«Այժմ փոքր անջրպետ է մնացել վատ տղաների և միջուկային նյութերի միջև»,- նշվում է ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարությանը, Կենտրոնական հետախուզական վարչությանը և Հետաքննությունների Դաշնային բյուրոյին հասցեագրված` Յեմենում ԱՄՆ-ի դեսպանատան` 2010 թվականի հունվարի 9- ի ճեպագրում: Նամակում նշվում է, որ Յեմենի Ատոմային էներգիայի ազգային գործակալությանը պատկանող կենտրոնում անվտանգության ոչ միչ աշխատակից չի մնացել, իսկ միակ տեսախցիկը շարքից դուրս է եկել կես տարի առաջ: Պաշտոնյան ջանացել է համոզել ԱՄՆ-ի իշխանություններին, որ անհրաժեշտ է օգնել կառավարությանը, որպեսզի իր երկրին համոզի Յեմենից հավաքել բոլոր նյութերը, քանի դեռ նրանց պաշտպանությունը բարելավված չէ, կամ էլ`անհապաղ ուժեղացնել անվտանգության միջոցները  Յեմենի Ատոմային Էներգիայի գործակալության ազգային կենտրոնում: ԱՄՆ-ի պետքարտուղարությունը հրաժարվել է մեկնաբանել այս փաստաթուղթը: Մինչդեռ միջազգային փորձագետները կարծիք են հայտնել, որ ԱՄՆ-ի կառավարության համար Յեմենի Ատոմային էներգիայի գործակալության կենտրոնի անվտանգության ապահովումը առաջնահերթ խնդիր է:

Դիտվել է 1039 անգամ:
Print Friendly

Leave a Reply