Զանգվածային փախուստ Դարֆուրից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 20, 2010 15:17

Բի Բի Սի հեռուստառադիոկորպորացիայի տեղեկացմամբ` նվազագույնը 12 հազար մարդ է լքել իր տունը Դարֆուրի Սուդան շրջանից: Մարդիկ փախուստի են մատնվել ապստամբների և սուդանական բանակի միջև մարտերի վերսկսման պատճառով:Փախստականները ուղևորվում են խիտ բնակեցված ճամբարներ և բնակավայրեր: Ավելի վաղ` ծանուցվել է երկրի նախագահ Օմար Բաշիրի հայտարարության մասին: Նա նախազգուշացրել է, որ  Հարավային Սուդանի տարանջատման դեպքում` երկրի հյուսիսում կհաստատվի շարիաթի հիման վրա  օրենսդրությունը: Հարկ է հիշեցնել, որ մահմեդական սուդանցիները առավելապես ապրում են երկրի հյուսիսում, իսկ հարավում` քարոզվում են քրիստոնեություն և տեղի տարածված դավանանքները:

Դիտվել է 931 անգամ:
Print Friendly

Leave a Reply