Իրանում կախեցին սերիական մարդասպան կնոջը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 20, 2010 14:55

Իրանի կենտրոնական մասում գտնվող Քազվին քաղաքում կախել են սերիական մարդասպան կնոջը: 2009 թվականի փետրվար- մայիս ամիսների ընթացքում Մահին Քադիրին 5 սպանություն է կատարել: Նրա բոլոր զոհերը կանայք են: Մահին սկզբում խլացրել է իր զոհին, իսկ հետո`խեղդել պարանով:

Կադիրին ջանում էր ներում ստանալ  Իրանի Գերագույն դատարանից, սակայն նրա բողոքարկումը մերժվել է: Կադիրիի մահապատժի իրականացմամբ` Իրանի տարածքում 2010 թվականին մահապատժի է ենթարկվել 151 մարդ:

Դիտվել է 1137 անգամ:
Print Friendly

Leave a Reply