Նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրությամբ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում Հանրապետության Նախագահի մի շարք մրցանակներ է շնորհվել
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | December 20, 2010 14:35
Նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրությամբ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում Հանրապետության Նախագահի մի շարք մրցանակներ է շնորհվել` հաշվի առնելով 2010թ. հանրապետական ստուգատեսների արդյունքները:
Ըստ այդմ` 2010թ. ՙԼավագույն քաղաքային մարզական համայնք՚ մրցանակը շնորհվել է.
1-ին տեղ` Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքային համայնքին,
2-րդ տեղ` Սյունիքի մարզի Քաջարան քաղաքային համայնքին,
3-րդ տեղ` Արագածոտնի մարզի Ապարան քաղաքային համայնքին.
2010թ. ՙԼավագույն գյուղական մարզական համայնք՚ մրցանակը շնորհվել է.
1-ին տեղ` Արմավիրի մարզի Փարաքար գյուղական համայնքին,
2-րդ տեղ` Տավուշի մարզի Աչաջուր գյուղական համայնքին,
3-րդ տեղ` Վայոց ձորի մարզի Արենի գյուղական համայնքին.
2010թ. ՙԼավագույն մարզական բակ՚ մրցանակը շնորհվել է.
1-ին տեղ` Եր&ան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Շիրակի փողոցի 2-րդ & 4-րդ շենքերի բակին,
2-րդ տեղ` Լոռու մարզի Ախթալա քաղաքի Սարահարթ թաղամասի բակին,
3-րդ տեղ` Եր&ան քաղաքի Ավան վարչական շրջանի Իսահակյան թաղա¬մասի 1/1-ին & 1/2-րդ շենքերի բակին:






Facebook
Tweet This
Email This Post
