Լիբանանը լիովին կաթվածահար է եղել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | December 20, 2010 14:29
Լիբանանի ծանուցումների համաձայն` երկիրը ամբողջովին կաթվածահար է եղել երկրի նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սպանության հարցերով զբաղվող `ՄԱԿ-ի հատուկ տրիբունալի դատավճռի հրապարակման առնչությամբ:
Բեյրութում կառավարությունը չի գործում, գործարարները վախենում են գործարքներ կնքել: Բոլորը զգուշանում են, որ Հարիրիի սպանության հրապարակված տվյալները կարող են հանգեցնել նոր բռնկումների, կամ `, քաղաքացիական պատերազմի:
Հեզբոլլահը հայտարարել է, որ ակնկալում է, որ իր շարժման դեմ Ռաֆիկ Հարիրիի սպանության կեղծ մեղադրանքներ կհարուցեն և նախազգուշացրել է, որ չի հանդուրժի իր անդամների ձերբակալությունը:Լիբանանի իրավունքի համալսարանի պրոֆեսոր Սամի Սալհաբը France Press-ի հարցազրույցում ասել է.«Կառավարությունը ամբողջովին և մասնակի կաթվածահար է եղել: Ոչ ոք չի կարող որոշումներ ընդունել»:
Վերջին մեկ ամսվա ընթացքում Լիբանանի կառավարության մեկ նիստ է կայացել, որի ընթացքում 300 անհետաձգելի հարց է քննարկվել: Չի նշանակվել Լիբանանի բանկի նոր ղեկավարը , ըստ որում` գործող ղեկավարի լիազորությունները լրանում են հաջորդ ամիս:2 շաբաթ առաջ պաշռտոնաթող է եղել ընդհանուր անվտանգության ծառայության ղեկավարը: Ընկերությունը, որը պատասխանատու է Լիբանանում աղբի հավաքման համար, որը հսկում է Սաադ Հարիրին, ընդհատել է աշխատանքը, քանի որ պետության հետ նոր պայմանագրեր չի կնքել:
Փոթորիկներից և ջրհեղեղներից տուժածները պետությունից փոխհատուցում են ակնկալում. մինչդեռ վճարման մասին որոշում ոչ ոք չի կայացնում :Գեներատոր -նավի վարձակալման նախաձեռնությունը ձախողվել է նույն պատճառով, քանի որ երկրում կաթվածահար է եղել իշխանությունը, մինչդեռ գեներատոր -նավը պետք է ժամանակավորապես թեթևացներ երկրի Էներգաապահովումը:
Վարկանիշային գործակալությունը նախազգուշացրել է, որ Լիբանանի միջազգային ֆինանսական վարկանիշը կարող է տուժել առաջիկա շաբաթների ընթացքում, եթե իրադրությունը չբարելավվի:






Facebook
Tweet This
Email This Post
