«Մոսկվան` մոսկվացիների համար, Ռուսաստանը` ռուսների» շարժման The Guardian -ի.արձագանք
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | December 20, 2010 13:55
Սպարտակի երկրպագու Եգոր Սվիրիդովի սպանությունը սկիզբ է դրել Մոսկվայում ազգամիջյան բախումներին` ԽՍՀՄ-ի լուծարումից հետո: Սա հաստատում է The Guardian-ը:« Հաճախացել են ներգաղթողների ծեծկռտուքների և սպանությունների դեպքերը, ի հայտ են եկել ռասիզմի, հակասեմիտական տրամադրության, լարվածության դրսևորումներ.»,- գրում է The Guardian-ի մեկնաբան Միրիամ Էլդերը:«Ռուսաստանում աճում է ռասիզմի հիմնախնդիրը, այն դեպքում` երբ ԽՍՀՄ-ի կազմալուծումը ծնեց գաղափարական վակուում, կառավարությունը առավելապես ջերմացնում է ազգայնական տրամադրությունները: Սակայն շատերը սկսել են մտորել` ինչո°ւ է լարվածությունը սահմաններից դուրս եկել: Նրանք ենթադրում են , որ Պուտինի կառավարությունը սատարում է անկարգությունները, որպեսզի ապացուցի ավտորիտար իրավակարգի անհրաժեշտությունը:Մյուսները գուշակում են, թե ազգայնականները արդյոք չե°ն օգտվում Լուժկովի պաշտոնաթողությունից հետո քաղաքական կլիմայի թուլացման գործոնից: Իր հերթին` Եվգենի Վալյաևը`”Русский образ”անդրազգայնական կազմակերպության ղեկավարը, Կրեմլի մոտ հայտարարել է. թե բողոքը էթնիկ բանդիտիզմի դեմ է: «Ռուսաստանում, որը կարող է պարծենալ Եվրոպայում իր ամենաբուռն երկրպագուներով, ծաղկում է անդրազգայնականության և ֆուտբոլի կապը»,- հաստաըում է հրատարակությունը` հիշեցնելով, որ ռուսական մի քանի ակումբներ տուգանվել են երկրպագուների ռասիստական տողաշարերի համար: Ոմանք զգուշավորություն են հանդես բերում, ար այդ աշխարհայեցողությունը չի փոփոխվի 8 տարիների ընթացքում` մինչև 2018 թվականի Աշխարհի առջնությունը: Մոսկվայում բողոքի ակցիաները շարունակվել են, ըստ որում`մասնակիցների մեծ մասը ոչ սքինհեդներ չեն, ովքեր հրապուրված են ազգայնական գաղափարներով:« Հուզումները ներառել են Սանկտ Պետերբուրգը, Դոնի Ռոստովը, Սամարան. քաղաքներ, ուր պետք է անցնի առաջնությունը: «Սա Մոսկվայի և այլ քաղաքների երիտասարդության հիմնախնդիրն է, ովքեր ընկերուհիներ ունեն և անընդհատ բախվում են կովկասցի երիտասարդների ագրեսիվության հետ»,- ասել է ֆուտբոլի համառուսական երկրպագուների կազմակերպության ներկայացուցիչ Իվան Կուզնեցովը:






Facebook
Tweet This
Email This Post
