Արմեն Աշոտյանը կբանակցի Ձմեռ պապի հետ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 20, 2010 13:46

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ Նոր տարին միշտ դիմավորել ու դիմավորելուէ  Հայաստանում` իր մեծ ընտանիքի  հետ: «Մեկ անգամ եմ Նոր տարին դրսում դիմավորել` 1999-ին, երբ ֆրանսիական համալսարանի հայ ուսանողներով գումար չունեինք Հայաստան վերադառնալու համար և 2000 թվականը դիմավորեցինք ուսանողական հանրակացարանում»:

Աշոտյանը նշում է, որ լավագույն նվերը, որ կարող է  ստանալ, վաղուց անցյալում է:

«Ես ինքս  որպես ընտանիքի հայր, երկու որդի ունեմ,  հիմա Ձմեռ պապի դերակատարություն եմ կատարում,- ասում է Աշոտյանը:- Օրինակ, ավագ որդիս I-pad է ուզել, Ձմեռ պապի հետ կբանակցեմ»:

Դիտվել է 1592 անգամ:
Print Friendly

Leave a Reply