Երևանում ընթացող շինարարության նկատմամբ խիստ հսկողություն է սահմանվելու

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | July 28, 2009 18:53
taron-margaryan

Տարոն Մարգարյան

Այսուհետ խիստ հսկողություն է սահմանվելու Երևանում կատարվող շինարարական աշխատանքների որակի և ժամկետների նկատմամբ. այս մասին այսօր ասել է Երևանի փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատանքային խորհրդակցության ժամանակ:

Ըստ փոխքաղաքապետի` «Երևան Ջուր», «ԱրմենՏել», «Երևանգազ», «Հայէլցանցեր» ընկերությունները ցանցերը նորոգելու ընթացքում քանդում են մայրաքաղաքի փողոցներն ու դրանք ժամանակին և պատշաճ որակով չեն վերականգնում, ուստի ավելի խիստ հսկողություն է սահմանվելու այդ ոլորտում:

Խորհրդակցության ընթացքում նշվել է, որ Երևանի բակերն արդեն ապահովված են գիշերային լուսավորությամբ: Մարգարյանը հանձնարարել է ավարտին հասցնել բակերի բարեկարգման աշխատանքները:

Քննարկվել են նաև մայրաքաղաքում կառուցվող վերգետնյա հետիոտնային անցումներին և բյուջետային գանձումներին առնչվող խնդիրները:

Դիտվել է 1610 անգամ:
Print Friendly

Leave a Reply