Վնասազերծել են Օրգով գյուղի բնակչի ավտոմեքենայում տեղադրված պայթուցիկ սարքը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 20, 2010 13:39

Դեկտեմբերի  17-ին` ժամը 11.00-ին,  տեղեկատվություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Օրգով գյուղում,  նախ­նական տվյալներով, “ԳԱԶ-31” մակնիշի ավտոմեքենայում պայթուցիկ սարք է տեղադրված:

Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարական վարչության փրկարական ջոկատը և օպերատիվ խումբը:

Դեպքի մասին տեղեկացվել են ՀՀ ՊՆ ԳՇ և ԱԱԾ ՕՀ-ները:

Տեղում պարզվել է, որ 1-ին փողոցի թիվ 64 տան բակում կայանված, Շ.Հովսեփյանին պատկանող “ԳԱԶ-3110” մակնիշի 162 ՍՏ 21 պետհամարանիշի ավտոմեքենայի առջևի մասում տեղադրված է ինքնաշեն պայթու­ցիկ սարք:

Դեպքի վայր ժամանած ԱԱԾ աշխատակիցները պայթուցիկ սարքը տե­ղում վնասազերծել են: Տուժածներ չկան:

Դիտվել է 1330 անգամ:
Print Friendly

Leave a Reply