ԿԳ նախարարը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց իր պաշտոնանկության մասին լուրերը

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | December 20, 2010 13:33

Անդրադառնալով իր հնարավոր պաշտոնանկության մասին լուրերին` այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նշեց. «Շաբաթ օրը ՀՀԿ հիմնադրման 20-ամյակին նվիրված հանդիսավոր նիստում կուսակցության նախագահը ուրվագծեց  պետական պաշտոնյայի գործունեության նոր որակական չափանիշները: Ես վստահ եմ, որ բոլոր պաշտոնյաները, որ չեն համապատասխանում երկրի ղեկավարի պահանջներին, պետք է չպաշտոնավարեն: Եթե այդ պաշտոնյան կլինեմ ես, ես նույնպես չպետք է աշխատեմ»:

Աշոտյանը անհամեստություն համարեց գնահատելը, թե արդյոք ինքը համապատասխանում է այդ պահանջներին` գնահատական ակնկալելով լրատվամիջոցներից:

Նախարարը նաև նշեց, որ իր պաշտոնավարման  1,5 տարվա ընթացքում հասցրել է ձեռք բերել չկամներ, շատ-շատերի «շահերը» ոտնահարվել են, և մասամբ  օրինաչափ է համարում իր պաշտոնանկության մասին լուրերի շրջանառումը. «Որովհետև  դա համարում եմ կատարած աշխատանքների գնահատական»:

Դիտվել է 1578 անգամ:
Print Friendly

Leave a Reply