Փարիզը` Եվրոպայի մահմեդականացման դեմ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 20, 2010 12:59

Եվրոպայի երկրների կազմակերպությունները շաբաթ օրը հավաքվել են Ֆրանսիայի մայրաքաղաքում , որպեսզի ավելի պարզ արտահայտեն մայրցամաքում առկա հակաիսլամական տրամադրությունները: Նրանց նպատակը Եվրոպայի մահմեդականացման դեմ պայքարի համակարգումն է:

Ֆրանսիայի մահմեդականները և ձախ կազմակերպությունները դատապարտել են այդ միջոցառումը: Բողոքի ակցիային մասնակցել է 500 մարդ: Նրանք հայտարարել են , որ սա հասարակության պառակտում է:«Սա  սպառնում է  տարբեր դավանանքների համագոյակցության հնարավորությանը,- ասել է Ֆրանսիայի մահմեդական հավատի խորհրդի նախագահ Մուհամմադ Մոսաուին: Նա մեղադրել է միջոցառման կազմակերպիչներին` ատելություն բորբոքելու համար:

Ցույցի ժամանակ շենքը, որում հավաքվել էին իսլամի հակառակորդները, շղթայել էր ոստիկանությունը: Փարիզի հանդիպման գլխավոր գործող անձը Շվեյցարիայի ժողովրդական կուսակցությունից Օսկար Ֆրեյզինգերն էր` նախորդ տարվա հանրաքվեի նախաձեռնողը: Իդ եպ, նախորդ տարի առաջ քաշվեց մինարեթների շինարարության արգելքը: Ֆրեյզինգերը հայտարարել է, թե երջանիկ է, որ ջանքեր է ներդնում Եվրոպայի մահմեդականացման դեմ պայքարում: Այդ մասին տեղեկացնում է National»-ը:.

Դիտվել է 961 անգամ:
Print Friendly

Leave a Reply