Հարբած սերբն հետույքով պատահաբար սպանել է շնաձկանը Շարմ-էլ-Շեյխում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 20, 2010 12:57

Եգիպտական Շարմ-էլ-Շեյխ առողջարանում սերբ զբոսաշրջիկը հերոս է դարձել՝ իր հետույքով պատահաբար սպանելով շնաձկանը:

Ինչպես հաղորդում է NEWSru.com-ը, Սերբիայի քաղաքացի Դրագան Ստեւիչը կարգին հարբել է երեկույթի ժամանակ, բարձրացել ցատկահարթակ եւ թռել ջուրը, սակայն գեղեցիկ թռիչքը չի հաջողվել: Սերբը հետույքով վայրէջք է կատարել շնաձկան գլխին՝ սպանելով նրան:

Զբոսաշրջիկն անգամ չի էլ հասկացել, թե ինչ է կատարվել: Նա լողացել է մինչեւ ափ եւ ընկերներին ասել, որ ջուրն այնքան էր «փափուկ» չէր եւ ինքը վնասել է թաթը: Ստեւիչին տեղափոխել են հիվանդանոց ալկոհոլային թունավորման եւ ոտնաթաթի վնասվածք ախտորոշմամբ:

Շնաձկները վերջին շրջանում մի քանի հարձակումներ են կատարել զբոսաշրջիկների վրա: Ռուսաստանցի երեք զբոսաշրջիկներ զրկվել են վերջույթներից, իսկ գերմանուհի մի զբոսաշրջիկ մահացել է:

Դիտվել է 1442 անգամ:
Print Friendly

Leave a Reply