Աբխազիայի փոխնախագահ Ռաուլ Խաջիմբան հրաժարական Է տվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 28, 2009 17:00

Աբխազիայի փոխնախագահ Ռաուլ Խաջիմբան իր հրաժարականի մասին հայտարարել Է լրագրողների հետ անցկացված ճեպազրույցի ժամանակ: Խաջիմբան իր որոշումը պատճառաբանել Է նրանով, որ նախագահ Սերգեյ Բաղապշի օրոք կոպտորեն խախտվել է 2004 թ.-ին ընդունված համաձայնագիրը, ըստ որի` փոխնախագահի վրա Էր դրվել երկրի ղեկավարման լիազորությունների 40 տոկոսը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նա նշել Է, որ չի պատրաստվում հեռանալ քաղաքականությունից, իսկ նախագահի պաշտոնի համար պայքարելու մասին էլ վաղ է խոսել:

Դիտվել է 1115 անգամ:
Print Friendly

Leave a Reply