Թուրքիան և Սիրիան քննարկում են ռազմավարական փոխգործակցության հարցեր
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | December 20, 2010 12:36
Անկարայում Սիրիայի վարչապետ Մուհամմեդ Հաջի ալ Օթարին և նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թաիփ Էրդողանը երկուշաբթի ղեկավարել են Թուրքիայի և Սիրիայի ռազմավարական համագործակցության նիստը: Վկայաբերելով Թուրքիայի արտգործնախարարի ծանուցումը` այդ մասին տեղեկացնում է Անադոլու գործակալությունը: Երկօրյա նիստին մասնակցում են 12 թուրք, 13 սիրիացի նախարարներ: Խորհրդին ներկա է նաև Սիրիայի փոխնախագահ Հասան Թուրքմանին:
Մասնակիցները քննարկում են համագործակցության բարելավման և ակտիվացման հարցեր: Օրակարգում նաև տարածաշրջանային և միջազգային հարցեր են: Նախագահ Աբդուլլահ Գյուլը կընդունի Սիրիայի պատվիրակությանը:






Facebook
Tweet This
Email This Post
