Ի՞նչ է տվել «Սմարթը»

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | December 20, 2010 11:44

Ֆիզիկական կուլտուրայի հայակական պետական ինստիտուտի մանեժում կայացավ «Սմարթ» ծագրով հանդբոլի գաղտնիքներում հմտացող մեր երկրի խմբերի սաների յուրօինակ ստուգատես: Պատանիները և աղջիկները նորմատիվներ հանձնեցին: Ինչպես հայտնի է, այս ծրագիրն արմատավորվել է հանդբոլի Եվրոպայի ֆեդերացիայի նախաձեռնությամբ, և Հայաստանի հանրակրթական մի շարք դպրոցների սովորողները ուսմանը զուգահեռ նաև հանդբոլի կանոնավոր պարապմունքներ են անցկացնում` իրենց ֆիզկուլտուրայի ուսուցիչների ղեկավարությամբ: Եվ ահա, ստուգվեցին, թե մեկ տարի մարզումներ անցկացրած երեխաներն ինչպիսի պատրաստականության մակարդակ ունեն: Մասնակցում էին Երևանի, Վանաձորի, Ստեփանավանի, Արմավիրի ներկայացուցիչները: Համապատասխան նորմատիվներ են  սահմանվել: Մասնավորոպես, պատանիները և աղջիկներն իրենց կարողոթյունները դրսևորեցին 30 մ վազքում, տեղից ցատկում, տեղից եռացատկում, գնդակի վարման, փոխանցման վարժություններում, փոխանցամրցումներում (վարումներ, վազքեր` 30 մ տարածությունում): Վերջում միջոցառման մասնակիցներն միմյանց հետ ընկերական հանդիպումներ անցկացրին: Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի «Սմարթ» ծրագրի պատասխանատու Արմեն Գևորգյանը հայտնեց, որ հատկապես ուրախացնում է բարձրահասակ պատանինիների և աղջիկների խմբերում ընդգրկված լինելու փաստը: «Նկատելի է, որ տեղերում նպատակային աշխատանք է կատարվում: Պատանիները և աղջիկները տիրապետում են հանդբոլի կարևոր տարրերին, կարողանում են գնդակը վարել, այն փոխանցել և այլն: Կարելի է սպասել, որ մի քանի տարի հետո 11-12 տարեկան  այդ երեխաները ավելի հմտացած կլինեն, իսկ արժանավորները կդառնան Հայաստանի պատանեկան հավաքականների թեկնածուներ: Բոլոր խմբերի սաները չէ, որ պատրաստվածության գոհացնող մակարդակ ունեն»,- ասաց Գևորգյանը: Հատկապես ակտիվ էին Ստեփանավանը ներկայացնող պատանիները և աղջիկները: Նրանց հետ պարապում է Հայաստանի հավաքականի նախկին խաղացող, այժմ Ստեփանավանի թիվ 5 դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցչուհի Սաթիկ Ղևոնդյանը: Նա հայտնեց, որ 24×12 մ չափի մարզասրահ ունեն, որը կահավորված է, մարզագույք և գնդակները տրամադրել է Հայաստանի հանդբոլի ֆերացիան, այնպես որ կանոնավոր մարզումներին խանգարող հանգամանք չկա: «Երեխաները սիրով են հաճախում պարապմունքներին: Միակ բարդությունն այն է, որ ձմռան ամիսներին դահլիճում, մի փոքր ցուրտ է լինում, բայց դա էլ խանգարող հանգամանք չէ: 15 մարզուհիները և 17 մարզիկները միատեսակ մարզահագուստներով են ներկայանում և մարզումներին մասնակցում են սիրով, եռանդով: Նորմատիվներն էլ նրանք լավ հանձնեցին: Հույս ունեմ, որ  սաներիցս մի քանիսը հետագայում կխաղան Հայաստանի հավաքական թիմերում: Կան բարձրահասակ նաև լավ ֆիզիկական պատրաստականություն, տեխնիկա ունեցող խաղացողներ: Մնում է միայն  սպասել»,-ասաց ուսուցիչ- մարզիչը:

Դիտվել է 927 անգամ:
Print Friendly

Leave a Reply