Եգիպտոսը հրաժարվել է խորհրդային միջուկային ռումբից
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | December 20, 2010 11:34
WikiLeaks-ի արտածած ԱՄՆ-ի պետքարտուղարության դիվանագիտական գաղտնի ճեպագրերի համաձայն` ԽՍՀՄ-ի կազմալուծումից հետո խորհրդային մի շարք երկրներ Եգիպտոսին միջուկային զենք են առաջարկել: Սակայն Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը հրաժարվել է այդ առաջարկից: Guardian թերթի ծանուցումների համաձայն` ՄԱԿ-ում Եգիպտոսի դեսպանը այդ մասին պատմել է ԱՄՆ_ի պետքարտուղարի օգնականին, ով պատասխանատու է միջուկային պայմանագրերի համար:
Այդուհանդերձ`նա մտադիր էր ամերիկացիներին ապացուցել, որ Եգիպտոսը լուրջ է տարածաշրջանը միջուկային զենքից մաքրելու`իր մտադրություններում:






Facebook
Tweet This
Email This Post
