Լուկաշենկոն կրկին նախագահ է
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | December 20, 2010 10:44
Բելառուսում հաշվարկվել է քվեաթերթիկների 100 տոկոսը: Գործող նախագահը ստացել է ձայների 79,67 տոկոսը: Այդ մասին տեղեկացրել է Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Լիդիա Երմոշինան: Նա նաև հայտարարել է, որ ընտրություններին մասնակցել է երկրի քաղաքացիների 90,66 տոկոսը, ովքեր ունեն ձայնի իրավունք: . Լուկաշենկոյի մրցակից էր համարվում Անդրեյ Սաննիկովը , ով ստացավ 2,56 տոկոս ձայն: Մյուս 8 թեկնածուները հավաքել են 0,48 –ից մինչև 1,97 տոկոս ձայն: Բոլորի դեմ քվեարկել է ընտրողների 6,47 տոկոսը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ձայների հաշվարկը ձգձգվել է ընդդիմության գործողությունների պատճառով: Ընտրական տեղամասերի փակումից հետո նրանք չարտոնագրված ցույցեր են կազմակերպել Մինսկի կենտրոնական հրապարակում, այդուհետ` ուղևորվել են Բելառուսի կառավարության շենք: Ընդդիմությունը մի քանի անգամ գրոհել է կառավարության շենքի վրա, ջարդել է ապակիները , ջարդել է մեկ դուռ: Իրավապահ մարմինների աշխատակիցները, ներքին գործերի նախարարության ստորաբաժանումները և ներքին գործերի զինծառայողները ամբոխին դուրս են քշել Անկախության հրապարակից: Մի քանի ընդդիմադիրներ վնասվածքներ են ստացել ոստիկանության հետ ունեցած բախումների հետևանքով: Բացի այդ` ընդդիմությունը իրազեկել է նախագահի մի քանի թեկնածուների կալանավորման մասին, ովքեր մասնակցել են բողոքի ակցիային:Խոսքը Անդրեյ Սաննիկովի, Գրիգորի Կոստուսևի, Վիտալի Ռիմաշևսկու մասին է: Իսկ մյուս թեկնածուին` Վլադիմիր Նեկլյաևին, ով տուժել էր ցույցերի ժամանակ, հիվանդի անկողնուց ոստիկանություն են տարել:






Facebook
Tweet This
Email This Post
