ՄԱԿ. Կոտ դ’Իվուարում տեղի ունեցած բախումների զոհերի թիվը անցնում է 50-ից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 20, 2010 5:18

Կոտ դ’Իվուարում վերջերս կայացած նախագահական ընտրություններից հետո ընդդիմության կողմնակիցների և անվտանգության ուժերի միջև տեղի ունեցած բախումների հետևանքով զոհվել է ավելի քան 50 մարդ, ևս 200-ը վիրավոր են:

Այս մասին հաղորդել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի ղեկավար Նեվի Պիլլեյը` նշելով, որ մարդկային զոհերի վերաբերյալ տվյալներ են ստացվում վերջին երեք օրերին:

Դիտվել է 1098 անգամ:
Print Friendly

Leave a Reply