Իրանի մեջլիսը հավանություն է տվել Լոնդոնի հետ հարաբերությունների լիակատար խզմանը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | December 20, 2010 5:13Իրանի խորհրդարանը հավանություն է տվել այն օրինագծին, որով նախատեսվում է Մեծ Բրիտանիայի հետ հարաբերությունների լիակատար խզում:
“(Իրանի մեջլիսի) անվտանգության և արտաքին քաղաքականության անդամների քվեարկությունից հետո որոշում է ընդունվել լիովին խզել հարաբերությունները Մեծ Բրիտանիայի հետ”,- հայտարարել է հանձնաժողովի նախագահ Մոհամմեդ Քարամի-Ռաադը:
Երկար ժամանակ իրանական միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունների պատճառով Իրանի և Մեծ Բրիտանիայի հարաբերությունները լարված են: Դրանք էլ ավելի բարդացրին Իրանի մեղադրանքները Թեհրանում նոյեմբերի 29-ին տեղի ունեցած ահաբեկչությանը Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունների մասնակցության վերաբերյալ, որին զոհ գնաց ֆիզիկոս-միջուկագետ Մաջիդ Շահրիարին: Այս մասին հաղորդում է “ՌԻԱ Նովոստին”:






Facebook
Tweet This
Email This Post
