Շվեյցարիայում կործանված օդանավը թռչում էր Խորվաթիայից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 20, 2010 5:08

Ոչ մեծ ուղևորատար ինքնաթիռը, որն ընկել է Շվեյցարիայի հարավ-արևելքում` բարձրակարգ լեռնադահուկային Սանկտ Մորից առողջարանում, մեկնել էր Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբից, այս մասին կիրակի օրը հաղորդել է շվեյցարական Matin թերթը` հղում անելով տեղի ոստիկանությանը:

Ըստ ոստիկանների տվյալների` ավիավթարը տեղի է ունեցել կիրակի տեղական ժամանակով  ժամը 17-ից հետո, երբ օդանավը փորձում էր վայրէջք կատարել “Սամեդան” օդանավակայանում` լեռնային “Էնգադին” առողջարանում` մայրաքաղաք Բեռլինից 200 կմ արևելք:

“Մենք ենթադրում ենք, որ օդանավում գտնվող երկու մարդ զոհվել է”,- հայտնել է տեղի ոստիկանության ներկայացուցիչ  Սանդրո Պենսան: Ըստ նրա` օդանավը չի կարողացել վայէջք կատարել առաջին փորձից, կրկին փորձել է և բախվել էլեկտրամատակարարման գծին:

Ինքնաթիռը ընկել է տրասֆորմատորային կայանի վրա, որի հետևանքով հարևան գյուղերում  Էլեկտրականությունն անջատվել է:

“Սամեդանը” Եվրոպայում ամենաբարձր լեռնային օդանավակայանն է. այն գտնվում է 1,7 հազար մետր բարձրության վրա: 2009 թ. այստեղ կործանվել է երկու մասնավոր ինքնաթիռ:

Դիտվել է 998 անգամ:
Print Friendly

Leave a Reply