Ֆիլիպինների հյուրանոցում վառվածները ուսանողներ են

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 20, 2010 5:04

Ֆիլիպինների հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհից զոհվել է 15 մարդ, նրանցից 9-ը ուսանողներ են, որոնք ժամանել էին ծայրամասից քննություններ հանձնելու համար: Մնացած 6 հոգին այն ընտանիքի անդամներն են, որը տվյալ հյուրանոցի տերն էր: Եվս 12 հոգի տուժածներ կան:

Հրդեհը Տոգուեգարաո քաղաքի հյուրանոցում բռնկվել է լուսադեմին և մոլեգնել 8 ժամ: Փրկարարներին հաջողվել է տարհանել մի քանի մարդու, շատերը ստացել են այրվածքներ: Հրդեհի պատճառն առայժմ հայտնի չէ:

Մայիսին մեծհրդեհը Ֆիլիպինների մայրաքաղաքում ոչնչացրեց մի ամբողջ թաղամաս: Հրդեհի ճարակ դարձան հարյուրավոր փայտե տներ: Անօթևան մնաց 4 հազար մարդ:

Դիտվել է 967 անգամ:
Print Friendly

Leave a Reply