Մինսկում ընդդիմությունն ընդվզում է Լուկաշենկոյի հաղթանակի դեմ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 20, 2010 4:58

Ինչպես հաղորդում է “Ռիա Նովոստիի” թղթակիցը, կիրակի օրը Բելառուսի ընդդիմության մի քանի հազար կողմնակիցներ հավաքվել են Մինսկի կենտրոնում` Անկախության հրապարակում: Նրանք բողոքում են Բելոռուսի նախագահի ընտրությունների նախնական արդյունքների դեմ, ըստ որոնց` առաջին փուլում հաղթել է գործող նախագահ Ալեքսանդր Լուլաշենկոն:

Ընդդիմադիրները վանկարկում են` “հեռացիր”, “գանբա” (ամոթ):

Հոկտեմբերյան հրապարակի ճանապարհին, որտեղ ընդդիմադիրները հավաքվել էին չթույլատրված հանրահավաքի, ճեղքեցին միլիցիայի աշխատակիցների պատնեշը, որոնք փորձում էին թույլ չտալ նրանց մտնել Անկախության պողոտայի երթևեկելի հատվածը:

Դիտվել է 880 անգամ:
Print Friendly

Leave a Reply