Զբոսաշրջիկների շրջանում ժողովրդականություն վայելելու առումով Բեռլինը Հռոմից առաջ է անցել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 20, 2010 4:48

Welt-ը հաղորդում է, որ անցած տարվա ընթացքում Բեռլինում արձանագրվել է 200 մլն զբոսաշրջիկների գիշերակաց: Այդպիսով Բեռլինը Հռոմից առաջ է անցել (18,6 մլն)` եվրոպական ամենագրավիչ մայրաքաղաքների ցանկում զբաղեցնելով երրորդ տեղը Լոնդոնից և Փարիզից հետո:

“Սա մեծ հաջողություն է”,- նշել է Բեռլինի բուրգոմիստր Կլաուս Վովերայթը: Տարեկան առաջին 10 մլն զբոսաշրջիկների համար Բեռլինը սպասեց 55 տարի, իսկ այդ ցուցանիշի կրկնապատկման համար պահանջվեց ընդամենը 10 տարի:

Այսուհանդերձ առաջիկա տարիներին  հազիվ թե Բեռլինին հաջողվի առաջ անցնել Լոնդոնից (45 մլն զբոսաշրջիկ) և Փարիզից  (33,9 մլն զբոսաշրջիկ): Գերմանիայի մայրաքաղաքը նախատեսում է հասնել 30 մլն ցուցանիշի ոչ վաղ, քան 2020 թվականին:

Ուշագրավ է, որ Բեռլինին հաջողվեց մեծացնել զբոսաշրջիկների թիվը “ցածր” զբոսաշրջության սեզոնների շնորհիվ (ուշ աշուն-ձմեռ): “Մենք հարց տվեցինք, թե ինչու են այդքան շատ մարդիկ նախածննդյան գնումների համար մեկնում Նյու Յորք, երբ Բեռլինի ծննդյան շուկաներում նրանք կարող են ոչ պակաս բավականություն ստանալ”,- նշում է Վովերաթը:

Ահա իշխանությունները իրականացրին “Ձմեռային հեքիաթ” ծրագիրը, որը ուղղված է նոյեմբերին և դեկտեմբերին զբոսաշրջիկների գրավելուն: Նշվում է, որ 2010 թ. Բեռլինի 20 միլիոն զբոսաշրջիկների  գրեթե կեսը գերմանացիներ են եղել: Արտասահմանցի զբոսաշրջիկների թվում Բեռլինը գրավիչ է իտալացիների, անգլիացիների, իսպանացիների և ամերիկացիների համար:

Lenta.ru

Դիտվել է 1016 անգամ:
Print Friendly

Leave a Reply