ԱՄՆ-ում հայտնաբերել են մի կին, որը երբեք վախ չի զգացել
ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | December 20, 2010 4:39
Ամերիկացի գիտնականները գտել են մի կին, որն իր կյանքի տարբեր վտանգավոր իրավիճակներում երբեք վախի զգացում չի ունեցել:
Նրան մոտեցրել են սարսափելի օձեր եւ սարդեր, ցույց են տվել սարսափ ֆիլմեր և փակել “ուրվականների տանը”, սակայն կինը ասել է, որ մնացած բոլոր զգացողություններն ունի, սակայն հասուն տարիքում երբեք վախ չի զգացել: Սա գիտնականներին հայտնի առաջին դեպքն է: Ընդ որում, նա մի քանի անգամ ընկել է վտանգավոր իրավիճակների մեջ. նրան սպառնացել են դանակով և ատրճանակով նշան են բռնել նրա վրա, սակայն նա, միևնույն է, վախ չի զգացել:
Հետազոտողները հայտնել են, որ կինը վախ չի զգում այն պատճառով, որ նրա ուղեղում բացակայում է մի հատված, որը կոչվում է “նշաձև մարմին”: Փորձերը ցույց են տվել, որ նշաձև մարմնի հեռացումը կենդանիներին անվախ է դարձնում: Սակայն նման շեղումով մարդու գիտնականները մինչև օրս չեն հանդիպել:
Հետազոտողների խմբի ղեկավար Ջասթին Ֆեյնշթեյնի խոսքով` “նշաձև մարմնի բացակայության պատճառով կինը կորցրել է իրեն սպառնացող վտանգը գնահատելու, հետևաբար և դրանից խուսափելու ունակությունը”:
Գիտնականները հուսով են, որ հետագա փորձերը կօգնեն հասկանալու վախի ծագման և ուղեղից այդ նյարդային ազդանշանների առաջացման մեխանիզմը: Դա կարող է շատ օգտակար լինել այն հիվանդների բուժման ժամանակ, ովքեր տառապում են հետտրավմատիկ սթրեսներից: Գիտնականները կարծում են, որ իրենց կհաջողվի ստեղծել այնպիսի դեղեր, որոնք կազդեն նշաձև մարմնի վրա այնպես, որ վախի զգացումը բթանա և չիշխի գիտակցության վրա:
Gazeta.ru






Facebook
Tweet This
Email This Post
