ՄԱԿ-ը հրաժարվում է խաղաղարար զորքերը դուրս բերել Կոտ դ’Իվուարից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 19, 2010 20:07

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը շաբաթ օրը հայտարարեց, որ ՄԱԿ-ի խաղաղարարները կմնան Կոտ դ’Իվուարում` չնայած երկրի գործող նախագահ Լորան Գբագբոյի պահանջին: Այս մասին հաղորդում է “Ռոյթեր” գործակալությունը` հղում անելով գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ֆարհան Հակային:

Երեկ` շաբաթ օրը, Գբագբոն պահանջել էր դուրս բերել Կոտ դ’Իվուարի տարածքից ՄԱԿ-ի և Ֆրանսիայի խաղաղարար անձնակազմը:

ՄԱԿ-ի` մոտ 10 հազար խաղաղարար կազմող առաքելության ժամկետը լրանում է 2010 թ. դեկտեմբերի 20-ին:

Շաբաթ օրը անհայտ դիմակավոր անձինք գնդակոծեցին ՄԱԿ-ի հենակետը, սակայն խաղաղարարներից ոչ ոք չի տուժել:

Դեկտեմբերի սկզբինԿոտ դ’Իվուարում տեղի ունեցավ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Այդ ընտրություններն առաջինն էին քաղաքացիական պատերազմ սկսվելուց հետո, որ ավարտվեց մի քանի տարի առաջ հաստատված փխրուն խաղաղության շնորհիվ:

Սահմանադրական խորհուրդը չեղյալ համարեց մի շարք տարածաշրջանների քվերակության արդյունքները` փաստորեն հաղթանակը վերագրելով գործող նախագահ Գբագբոյին: Եվ Ուատտարան, և Գբագբոն իրենց նախագահ հռչակեցին` երդում ընդունելով, և յուրաքանչյուրն իր կառավարությունը ձևավորեց:

Միջազգային հանրությունը, այդ թվում և ԱՄՆ-ն, Ֆրանսիան, ՄԱԿ-ը և Աֆրիկյան Միությունը, վերջնագիր ներկայացրին Գբագբոյին` կոչ անելով զիջել իշխանությունը Ուատտարային:

Հինգշաբթի երկրի ամենամեծ քաղաքում` Աբիջանում, իրավապահ ուժերի և Ուատտարային պաշտպանող ցուցարարների միջև բախումներ տեղի ունեցան, որոնց հետևանքով զոհվեց 20 մարդ:

Դիտվել է 1366 անգամ:
Print Friendly

Leave a Reply