Ղրիմի ափերի մոտ փրկել են Սիրիայի և Հնդկաստանի 15 նավաստու

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 19, 2010 20:03

Դեկտեմբերի 18-ին “Իբրահիմ Յաքիմ” բեռնատար նավը խրվեց ծանծաղուտի մեջ Ղրիմի Թարհանկութ հրվանդանի մոտ, այս մասին հաղորդում է Ուկրաինայի ԱԻՆ-ը: Միջադեպը տեղի է ունեցել  վատ եղանակի պատճառով: Քամու արագաությունը եղել է 25-28 վ/մ, ալիքների բարձրությունը հասել է 2 մետրի: Նավի վրա, որը նավարկում էր Կամբոջայի դրոշով, Սիրիայի և Հնդկաստանի քաղաքացի 15 մարդ է եղել: ԱԻՆ-ի փրկարարները նավաստիներին ափ են հանել: Զոհեր, տուժածներ և սպառնալիք շրջակա միջավայրին չկան:

Բեռնատարը Նիկոլաև նավահանգստից ուղևորվում էր Թուրքիա 5,5 հազար տոննա մետաղով:

Դիտվել է 4333 անգամ:
Print Friendly

Leave a Reply