2010 թվականն ամենամահացուն դարձավ Աֆղանսատնում ՆԱՏՕ-ի զորքերի համար
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | December 19, 2010 20:00
Սկասած հունվարից` այս երկրում զոհվել է 700 արտասահմանցի զինծառայող, իսկ սկսած պատերազմից` 2270
Ինչպես հաղորդում է Reuters-ը, 2010 թ. Աֆղանստանում զոհված արտասահմանցի զինծառայողների թիվը հասել է 700-ի: Սա ամենաբարձր ցուցանիշն է` սկսած 2001 թվականից` պատերազմի սկզբից: 700-րդ զոհը ՆԱՏՕ-ի կոալիցիոն զորքերի զինծառայողն էր, որ ընկավ երկրի հարավում ֆուգասի պայթյունի հետևանքով:
2009 թ. Աֆղանստանում ընկել է 521 արտասահմանցի զինվորական, իսկ սկսած պատերազմի սկզբից` արտասահմանցի զինծառայողների զոհերի թիվը կազմում է 2270:
Գործակալությունը հայտնում է, որ ՆԱՏՕ-ի կոալիցիայի և աֆղանական զորքերի ակտիվ հարձակումների հետ “Թալիբանի” դիրքերի վրա Աֆղանստանու հաճախացել են ահաբեկչական գործողությունները: Վերջինը տեղի է ունեցել այսօր` դեկտեմբերի 19-ին: Քաբուլում երկու ահաբեկիչ- մահապարտներ կրակ են բացել զինվորական ավտոբուսի վրա, այնուհետև նրանցից մեկն իր վրա պայթեցրել է պայթուցիկ սարքը: Զոհվել է հինգ աֆղանացի զինծառայող, ևս 9-ը վիրավորվել են:
2010 թ. նոյեմբերին Լիսաբոնի գագաթնաժողովում ՆԱՏՕ-ի անդամ պետությունների առաջնորդները համաձայնեցին մասնակցությունը Աֆղանստանի գործողություններին ավարտել 2014 թ. և վերահսկողությունը հանձնել տեղի բանակին: Մասնավորապես, ԱՄՆ-ն կսկսի զորքերի դուրսբերումը 2011 թ. վերջին:
Նախօրեին չհայտարարված այցով Աֆղանստան ժամանեց Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Նա հանդիպեց նախագահ Համիդ Կարզայի և ՆԱՏՕ-ի կազմի հրամանատար Դեվիդ Պետրեուսի հետ:






Facebook
Tweet This
Email This Post
