Exit Poll.Լուկաշենկոյին ձայն տվեցին մոտավորապես 75 տոկոսը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | December 19, 2010 19:36
Բելեռուսիայի գործող նախագահ Ալեկսանդր Լուկաշենկոն հավաքում է ընտրողների 74,7 տոկոսը ,հաղորդում է ЕсооМ անալիտիկ կենտրոնը,որը հարցումը անց էր կացրել ընտրական տեղամասերի մուտքի մոտ: Ըստ օրենքի Բելոռուսի նախագահը համարում է ընտրված,եթե նրա օգտին քվեարկել են ընտրությանը մասնակցածների կեսից ավելին:
ЕсооМ -ի տվյալներով ժ. 12:00 տեղական ժամանակով երկրորդ տեղում է Անդրեյ Սաննիկովը 4,7 տոկոս, երրորդ տեղում է Վլադիմիր Նեկլյաեվը` 4,3 տոկոս, բոլորի դեմ քվեարկել են 5,7տոկոսը. Չորրորդ տեղը զբաղեցնում է Յարոսլավ Ռոմանչուկը3,5տոկոս, հինգերորդ տեղում Վիտալի Ռիմաշևսկին է 1,7 տոկոս,վեցերորդը` Նիկոլայ Ստատկևիչն ու Վիկտոր Տերեշչենկոն կիսում են է 1,5-ական տոկոսով,մյուս երեքը ստացել են մեկական և մեկից ցածր տոկոսներ:
Ինչպես “Интерфакс-ին” հայտնեց ЕсооМ -ի ղեկավար Սերգեյ Մուսիենկոն հարցը ձևակերպված էր այսպես.”Նախագահի թեկնածուներից ում համար եք դուք հենց նոր քվեարկել :” Exit рoll ЕсооМ-ի անունից այդ հարցը ողղել է տեղամասից դուրս եկող ընտրողներին`մոտ 300 մարդու:
Ժամը14:00-ին արդեն ընտրությունների մասնակցել էին ընտրողների 50 տոկոսը,այսիքն ընտրությունները կայացել են: Դիտորդները բարձր են գնահատել ընտրությունների անց կացումը:






Facebook
Tweet This
Email This Post
