Իսրայելը գնադակահարել է հինգ պաղեստինցի մարտիկի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 19, 2010 19:33

Հարվածը ահաբեկիչներին հասցրել է օդուժը

Իսրայելի ներքին զինուժը կրկին կրակահերթի տակ է առել Գազայի հատվածը, սակայն այս անգամ հարվածը  հասցվել է ահաբեկիչներին: Հինգ մարտիկների զոհվելը հաստատել է պաշտոնական Պաղեստինը:

Ինչպես պատմել են Իսրայելի բանակի ներկայացուցիչները, հարվածը հասցվել է “ահաբեկիչների խմբին, որը պատրաստվում էր հրթիռ  նետել Իսրայելի տարածք”:

Մինչ այդ հաղորդվում էր, որ պայթյունի ձայնը լսվել է Դեյրալ Բալահե քաղաքում` Գազայի կենտրոնական հատվածում:

Պայթյունի պատճառը, որի հետևանքով զոհվել է 5 մարդ, այն ժամանակ չէր ճշտվում: Սակայն ավելի ուշ պաղեստինյան բժիշկները հաստատեցին հինգ մարտիկների մահը:

Ինչպես հաղորդում է “Ռոյթերը”, ըստ Իսրայելի բանակի տվյալների, այս տարի դեպի հրեական պետություն  Գազայի հատվածից նետվել է ավելի քան 200 հրթիռ, ռեակտիվ արկ և ականանետային ական:

Դիտվել է 1209 անգամ:
Print Friendly

Leave a Reply