Ուկրաինայի նախկին բնապահպանության նախարարը կալանքի տակ է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 19, 2010 19:25

Կիևի Պեչորյան շրջանի դատավորը չորեքշաբթի ձերբակալված, նախկին բնապահպանության նախարար (Յուլյա Տիմոշենկոյի կաբինետում) Գեորգի Ֆիլիպչուկի համար խափանման միջոց է ընտրել կալանքը: Այս մասին շաբաթ օրը հաղորդեց Ուկրաինայի գլխավոր դատախազության մամլո ծառայությունը:

Չորեքշաբթի գլխավոր դատախազությունը հաղորդեց, որ հնարավոր է քրեական գործի հարուցումը բնապահպանության նախկին նախարարի Ֆիլիպչուկի դեմ պաշտոնեական դրության չարաշահման հոդվածով:

Այսպիսով Ֆիլիպչուկը նախկին վարչապետ Տիմոշենկոյի կաբինետի երրորդ նախարարն է, որ քրեական գործերի գործող անձ է դառնում:

Ուկրաինայի գլխավոր դատախազությունն անմիջապես խոստացել է, որ կառաջադրի նախկին բնապահպանության նախարարի ձերբակալության հարցը:

Դիտվել է 1154 անգամ:
Print Friendly

Leave a Reply