Չավեսը դեմ է Վենեսուելայում ԱՄՆ դեսպանի նոր թեկնածությանը

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | December 19, 2010 19:22

Վենեսուելայի իշխանությունները ևս մեկ անգամ իրենց անհամաձայնությունը հայտնեցին Կարակասում ԱՄՆ  նոր դեսպան Լարրի Պալմերին նշանակելու կապակցությամբ:

Պալմերին նշանակելու շուրջ ծագած կոնֆլիկտը կապված է Վենեսուելայի կառավարության հասցեին նրա քննադատական արտահայտությունների հետ:

ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցչի խոսքով` նոր դեսպանը կժամանի Կարակաս, երբ Սենատը հավանություն տա նրա նշանակմանը:

Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը հայտարարել է, որ Պալմերը կձերբակալվի և հետ կուղարկվի, եթե փորձի մտնել երկիր:

Օգոստոսին Լարրի Պալմերին Վենեսուելայում դեսպան նշանակելու կապակցությամբ քննարկման ընթացքում նա քննադատական մտքեր է հայտնել Վենեսուելայի զինծառայողների բարոյական նկարագրի մասին: Նա նաև մտահոգություն է հայտնել Կոլումբիայի ապստամբների հետ Վենեսուելայի կառավարության հնարավոր կապերի առնչությամբ:

Դիտվել է 1383 անգամ:
Print Friendly

Leave a Reply