Տեր և տիկին Օբամաներին չեն հրավիրել «դարի հարսանիքին»

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 18, 2010 20:51

Հազիվ թե որևէ մեկը կասկածի, որ եկող տարվա ամենանշանավոր հարսանիքին կհրավիրվեն միայն ընտրյալները: Այսուհանդերձ,  արքայազն  Ուիլյամի և Քեթրին Միդլտոնի ամուսնության արարողության հրավիրյալների ցուցակը զարմացրել է: Բանն այն է, որ այդ ցուցակում բացակայում են ԱՄՆ առաջին զույգի անունները` Բարակ և Միշել Օբամաները:

Օբամա զույգին չհրավիրելը կնշանակի հրաժարում ավանդույթներից: Այսպես, 1981 թ. Ուիլյամի ծնողների` Չարլզի և Դիանայի հարսանիքին հրավիրվել են ԱՄՆ ժամանակի նախագահ Ռոնալդ Ռեյգանը և նրա կինը` Նենսին (արարողությանը ներկա է եղել միայն Նենսին մահափորձից հետո Ռեյգանի վատ ինքնազգացողության պատճառով):

Ինչպես գրում է  The Daily Mail-ը` հղում անելով պալատական աղբյուրին,  ապագա թագավորի այս որոշումը պայմանավորված է նրանով, որ Ուիլյամն առայժմ պաշտոնապես բրիտանական գահի ժառանգ չի համարվում, ուստի գալիք հարսանիքը պետական մասշտաբի կարգավիճակ չունի: Հրատարակությունը նշում է, որ դրա շնորհիվ արքայազնը և նրա ապագա կինը կարող են պարտադիր  չհրավիրել 2 հազար հյուրերի, որոնք նախատեսված են նման մակարդակի միջոցառման արարողակարգով:

Աղբյուրն ավելացրել է, որ նախապատվությունը կտրվի հասարակ քաղաքացիներին և բարեգործական հիմնադրամների աշխատակիցներին, ոչ թե վիպ անձանց: Սակայն բացառված չէ, որ այնուամենայնիվ հարսանիքին ներկայանան քաղաքական էլիտայի որոշ ներկայացուցիչներ, մասնավորապես, Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին և նրա տիկին Կարլա Բրունին:

Դիտվել է 1269 անգամ:
Print Friendly

Leave a Reply